«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Միայն հայկական կողմն է պատրաստ իր ստրատեգիական կապուղիները «արտապատվիրակել» ինքնիշխանության սոուսի ներքո

Միայն հայկական կողմն է պատրաստ իր ստրատեգիական կապուղիները «արտապատվիրակել» ինքնիշխանության սոուսի ներքո
23.07.2025 | 14:57

Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով։

«Սա զարմանք է առաջացնում։ Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի մաս է կազմում։ Ինչու՞ պետք է Ադրբեջանը իր երկաթուղու կառավարման սուվերեն լիազորությունները փոխանցի արտաքին ինչ-որ ընկերության։ Այստեղ տրամաբանությունը լիովին կորչում է։ Այս առաջարկներն, ամենայն հավանականությամբ, գալիս են Հայաստանում ռուսամետ ուժերից, որոնք շահագրգռված են պայմանավորվածությունների ձգձգմամբ»,-իր հարցազրույցում ասել է Զուլֆուգարովը։

Զավեշտալի է, չէ՞, որ նման առաջարկը գնահատվում է որպես «ռուսամետ» ուժերի առաջարկ, մինչդեռ դրանք պարզ տրամաբանական հարցեր են։ Նույն տրամաբանությամբ՝ Սյունիքի մարզը՝ Մեղրին ՀՀ տարածքի մաս է կազմում՝ միջազգայնորեն ճանաչված, ինչու՞ պետք է այնտեղ որևէ երրորդ կողմ կանգնի։ Հիմա, եթե նոյեմբերի 9-ի թուղթը չկա, չկա դրա 9-րդ կետը, քննարկվում են ապաշրջափակման այլ տարբերակներ, տվյալ դեպքում՝ «ամերիկյան առաջարկը», ապա դա պետք է լինի բացառապես ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ սկզբունքով։ Թե՞ ադրբեջանական կողմը մեզ չի վստահում, բայց մենք իրենց լիուլի վստահում ենք։

Ցավոք, մեր «ինքնիշխան» իշխանությունները դիտավորյալ մոռանում են այդ կարևոր սկզբունքն ընդգծել, քանի որ գիտեն, որ Ադրբեջանը դրան չի համաձայնելու, միայն հայկական կողմն է պատրաստ իր ստրատեգիական կապուղիները «արտապատվիրակել» ինքնիշխանության սոուսի ներքո, դե, իսկ իրենց իսկ հռչակած «Խաղաղության խաչմերուկի» մասին առհասարակ մոռացել են, որի բրոշյուրները բոլոր միջազգայիններին բաժանում էին:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 10871

Մեկնաբանություններ